«Արևորդի» բնապահպանական փառատոնը հիմնադրվել է 2007-ին SunChild Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից և անց է կացվելու ամեն 2 տարին մեկ անգամ: Հաջորդ փառատոնը տեղի է ունենալու 2009 թ. հոկտեմբերի 25-29:
Հիմնադրամը ստեղծվել է 2001 թ-ին: Այդ օրվանից ի վեր այն նպատակաուղղված է եղել բաձրացնելու հասարակության իրազեկվածությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ և խթանելու բաց քննարկումներ, որոնք կարող են աջակցել Հայաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի բնապահպանական հարցերի այլընտրանքային լուծման ուղիների մշակմանը: Հիմնադրամն իրականացնում է բնապահպանական կրթություն, փառատոններ և այլ նախագծեր, ինչպես, օրինակ, ֆիլմերի նկարահանում Հայաստանի վտանգված վայրի բնության և կենդանիների մասին:
2007-ին Հիմնադրամը սկիզբը դրեց առաջին «Արևորդի» բնապահպանական փառատոնին` միջմշակութային փոխանակման և բնապահպանության վերաբերյալ տարածաշրջանային համագործակցության նպատակով: Այն մեծ արձագանք ունեցավ միջազգային բնապահպանական շրջանակներում` ստանալով բազմաթիվ երկրներից փառատոնին մասնակցության մեծաքանակ հայտեր և համագործակցության առաջարկներ մի շարք առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր „Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն“-ը հանդիասանում է եվրոպական մի շարք փառատոնների ցանցի անդամ: Երկրորդ փառատոնը տեղի կունենա 2009 թ. ապրիլին և հանդես կգա էլ ավելի մեծ շուքով, կազմակերպելով նաև մեծ համահայկական բնապահպանական շքերթ, փառատոնի ֆիլմերի և ամբողջ ընթացքի օնլայն դիտում և այլն:
Փառատոնը հատկապես կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը, այդ պատճառով փառատոնն ունի հսկայական ծրագիր` նախատեսված հենց երեխաների համար: Այդ ծրագիրը ընդգրկում է երիտասարդական ֆիլմերի մրցույթ, ինչպես նաև երեխաների նկարչական ցուցահանդեսներ և այլ բազում բնապահպանական միջոցառումներ երեխաների համար:
Ելնելով նրանից, որ երիտասարդ սերնդի բնապահպանական կրթությունը կարևորագույն գործոններից է մեր գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում` «Արևորդի» Փառատոնի կազմակերպիչները կոչ են անում բոլորին բնապահպանական թեմաներով նկարահանված ֆիլմեր ուղարկել: Մենք սպասում ենք ֆիլմերի, որոնք խրախուսում են երեխաներին հոգ տանել բնության մասին, ինչպես նաև մասնակցել բնապահպանական հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացմանը: Բացի երեխաների և կրթական բաժիններից, փառատոնն ունի նաև վայրի բնության և բնապահպանական հարցերի ուսումնասիրման վերաբերյալ լավագույն միջազգային ֆիլմերի անվանակարգերը:
|
FPWC Հիմնադրամի վեբկայքը www.fpwc.org |
![]() «Պահպանիր բնությունը» քարոզարշավի վեբկայքը www.savethenature.am |